Menu:

Երեխաների առցանց անվտանգության ապահովում

Picture
Արմանը, Իննան եւ Ասյան, 7 դասարան
2011թ. ապրիլի 4-ին Իջևանի թիվ 4 դպրոցի 7-րդ դասարանում ինֆորմատիկա առարկայից անցկացվեց դաս վերոհիշյալ թեմայով:
Քննարկվեցին ինտերնետին և էլեկտրոնային փոստին առնչվելու էթիկայի և աշխատանքի անվտանգության կարևոր կանոնները:
Թեստերը ինքնաստուգման հրաշալի միջոց հանդիսացան քննարկումն ամբողջական դարձնելու համար: Դրանց անթերի լրացումը մեծ ոգևորություն առաջացրեց:
Երեխաներն առաջարկեցին նույն թեմայով դաս անցկացնել նաև ծնողների հետ: